Ֆրեդ Ապոստոլի
Ֆրեդ Ապոստոլի | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Ծննդյան անուն | Ալֆրեդո Ապոստոլի (անգլ.՝ Alfredo Apostoli) |
Մականուն | (անգլ.՝ Boxing Bell Hop) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ | 1913 թվական փետրվարի 2 |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահվան ամսաթիվ | 1973 թվական նոյեմբերի 29 |
Մահվան վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաշային կարգ | միջին |
Դիրք | աջլիկ |
Հասակ | 177 սմ |
Թափ | 178 սմ |
Պրոֆեսիոնալ կարիերա | |
Վերջին մարտ | Դեկտեմբերի 1, 1948 |
Մարտերի թիվ | 72 |
Հաղթանակների թիվ | 61 |
Հաղթանակ նոկաուտով | 31 |
Պարտություն | 10 |
Ոչ ոքի | 1 |
boxrec-ի ցանկ |
Ալֆրեդո «Ֆրեդ» Ապոստոլի (անգլ.՝ Alfredo "Fred" Apostoli; փետրվարի 2, 1913, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - նոյեմբերի 29, 1973, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի բռնցքամարտիկ։ Միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
1943 թվականին «Ռինգ» ամսագրի վարկածով ճանաչվել է «Տարվա բռնցքամարտիկ»։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1913 թվականի փետրվարի 2-ին Սան Ֆրանցիսկոյում։ Ունեցել է 3 եղբայր և քույր։ Մայրը մահացել է, երբ նա եղել է 7 տարեկան։ Հայրը չի կարողացել պահել երեխաներին և նրանց ուղարկել է տատիկի տանը ապրելու։ Հետո Ֆրեդը հայտնվել է մանկատանը։ Հենց այդտեղ էլ սկսել է զբաղվել բռնցքամարտով[1]։
Սիրողական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղաղօվկիանոսյան ափի չեմպիոն է դարձել առաջին կիսամիջինքաշային կարգում։ Միջինքաշային կարգում հաղթել է «Ոսկե ձեռնոցներ» մրցաշարում (Խաղաղօվկիանոսյան ափ)։ 1934 թվականին հաղթել է AAU ազգային առաջնությունում։
Պրոֆեսիոնալ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշել է 1934 թվականի հոկտեմբերի 8-ին։ Հակառակորդին տեխնիկական նոկաուտով հաղթել է 3-րդ ռաունդում[2]։
Առաջին մարդ Ֆրեդի Սթիլ
[խմբագրել | խմբագրել կոդը]1935 թվականի ապրիլի 1-ին, ունենալով ընդամենը 6 մարտ, հանդիպել է փարձառու բռնցքամարտիկ Ֆրեդի Սթիլի հետ։ Սթիլը այդ ժամանակ ունեցել էր 100 մարտ, որոնցից միայն երկուսն էր ավարտել պարտությամբ։ Նա տեխնիկական նոկաուտի է ենթարկել Ալֆրեդոյին միայն վերջին՝ 10-րդ ռաունդում։ Դա եղել է նրա կարիերայում առաջին պարտությունը[3]։
1936 թվականի մայիսին միավորներով միջինքաշային կարգում հաղթել է Բեյբա Ռիսկոյին[4]։
1936 թվականի հոկտեմբերի 9-ի միավորներով հաղթել է կիսամիջին և միջինքաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Լու Բրույարային[5]։
1937 թվականի հունվարի 27-ին միավորներով պարտվել է Կեն Օվերլինին[6]։
1937 թվականի փետրվարի 17-ին միավորներով հաղթել է Սոլի Քրիգերին[7]։
1937 թվականի ապրիլի 14-ին նրանք նորից են հանդիպել։ Այս անգամ Ալֆրեդոն հակառակորդին տեխնիկական նոկաուտի է ենթարկել 5-րդ ռաունդում[8]։
Չեմպիոնական մարտ Մարսել Թիլի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1937 թվականի սեպտեմբերի 23-ին հանդիպել է միջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Մարսել Թիլի հետ։ Վերջինիս մոտ ուժեղ պատռվածք է առաջացել։ Մրցադատավորը 10-րդ ռաունդում կանգնեցրել է մարտը։ Մարտի կանգնեցման պահին Թիլը գլխավորել է հաշիվը։ Ապոստոսլին հաղթող է ճանաչվել տեխնիկական նոկաուտով։ Այդ մարտից հետո Թիլը ավարտել է կարիերան[9]։
Երկրորդ մարտ Ֆրեդի Սթիլի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1937 թվականի հունվարի 7-ին երկրորդ անգամ հանդիպել է Ֆրեդի Սթիլի հետ։ 9-րդ ռաունդում հաղթող է ճանաչվել տեխնիկական նոկաուտով[10]։ Այդ պարտությունը Սթիլի կարիերայում 130 մարտերից եղել է երրորդը։ Ապոստոլին նվաճել է NYSAC վարկածով միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Մարտ Յանգ Կորբետի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1938 թվականի փետրվարի 22-ին միավորներով պարտվել է Յանգ Կորբետին[11]։
1938 թվականի նոյտեմբերի 18-ին նրանց միջև կայացել է ռևանշ-հանդիպում։ 8-րդ ռաունդում հաղթել է տեխնիկական նոկաուտով և պաշտպանել իր տիտղոսը[12]։
1939 թվականի սկզբներին երկու անգամ հանդիպել է Բիլի Կոնի հետ (հունվարի 6 և փետրվարի 10)։ Երկու անգամ էլ զիջել է միավորներով[13][14]։ Խաղաշրջանակի ժամանակ դրված չի եղել չեմպիոնի տիտղոսը։
Տիտղոսի կորուստ
[խմբագրել | խմբագրել կոդը]1939 թվականի հոկտեմբերի 2-ին տիտղոսի պաշտպանության համար հանդիպել է Սեֆերինո Գարսիային։ Ֆիլիպինացին Ֆրեդին նոկաուտի է ենթարկել 7-րդ ռաունդում և նվաճել չեմպիոնի տիտղոսը[15].
Մարտ Մելիո Բետինայի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականի հունվարի 5-ին միավորներով հաղթել է կիսամիջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Մելիո Բետինային[16]։
1940 թվականի փետրվարի 2-ին երկրորդ անգամ հանդիպել է Մելիո Բետինայի հետ։ Մենամարտը պետք է տեղի ունենար 15 ռաունդով։ 12-րդ ռաունդից հետո Ապոստոլիի կողմը հրաժարվել է շարունակել մարտը[17]։
1940 թվականի նոյեմբերի 19-ին միավորներով պարտվել է միջինքաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Թոնի Զեյլին[18]։
1942 թվականի հունիսի 26-ին երկրորդ անգամ է հանդիպել Կեն Օվերլինի հետ։ Մարտը ոչ ոքի է ավարտվել[19]։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում՝ «Կոլումբիա» հածանավի վրա։
Վերադարձ ռինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]1946 թվականին վերադարձել է պրոֆեսիոնալ ռինգ։
1947 թվականի նոյեմբերի 17-ին միավորներով հաղթել է աշխարհի չեմպիոնի տիտղոսի նախկին հավակնորդ Ջորջ Աբրամսին[20]։
1948 թվականի դեկտեմբերի 1-ին միավորներով պարտվել է քիչ հայտնի բռնցքամարտիկ Էրլ Թյորներին, որից հետո էլ ավարտել է կարիերան[21]։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1978 թվականին ներառվել է «Ռինգ» ամսագրի Փառքի ցուցակում։
- Ներառվել է Բռնցքամարտի փառքի համաշխարհային սրահում։
- 2003 թվականին ներառվել է Բռնցքամարտի փառքի միջազգային սրահում։
Տիտղոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձեռքբերումներ | ||
---|---|---|
Նախորդող՝ Ֆրեդի Սթիլ |
NYSAC վարկածով միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն 1938 թվական նոյեմբերի 18 - 1939 թվական հոկտեմբերի 2 |
Հաջորդող՝ Սեֆերինո Գարսիա |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- James B. Roberts, Alexander G. Skutt The Boxing Register: International Boxing Hall of Fame Official Record Book. — McBooks Press, 2006. — 782 с. — ISBN 1590131215
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ James B. Roberts, Alexander G. Skutt The Boxing Register: International Boxing Hall of Fame Official Record Book. — Итака. : McBooks Press, 2006. — С. 276.
- ↑ «Oct 8, 1934. Civic Auditorium, San Francisco, California, USA».(չաշխատող հղում)
- ↑ «Freddie Steele vs. Fred Apostoli (1st meeting)».
- ↑ «Fight:103860».
- ↑ «Fight:249875».
- ↑ «Fight:188842».
- ↑ «Fight:168245».
- ↑ «Apr 14, 1937. Hippodrome, New York, New York, USA».(չաշխատող հղում)
- ↑ «Marcel Thil vs. Fred Apostoli».
- ↑ «Freddie Steele vs. Fred Apostoli (2nd meeting)».
- ↑ «Fight:132033».
- ↑ «Fight:132037».
- ↑ «Billy Conn vs. Fred Apostoli (1st meeting)».
- ↑ «Feb 10, 1939. Madison Square Garden, New York, New York, USA».(չաշխատող հղում)
- ↑ «Fred Apostoli vs. Ceferino Garcia».
- ↑ «Jan 5, 1940. Madison Square Garden, New York, New York, USA».(չաշխատող հղում)
- ↑ «Fight:238863».
- ↑ «Tony Zale vs. Fred Apostoli».
- ↑ «Jun 26, 1942. Foreman Field, Naval Base, Norfolk, Virginia, USA».(չաշխատող հղում)
- ↑ «Fred Apostoli vs. Georgie Abrams».
- ↑ «Dec 1, 1948. Auditorium, Oakland, California, USA».(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|